«Ռեալը» սենսացիոն պարտություն է կրել

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Բեռնաբեուում» նվազագույն հաշվով զիջել է նույն քաղաքը ներկայացնող «Խետաֆեին» (0-1)։

Հանդիպման միակ գոլը 39-րդ րոպեին խփել է հյուրերի ուրուգվայցի հարձակվող Մարտին Սատրիանոն։

Նշենք, որ «Խետաֆեն» 2008 թվականից ի վեր տարել է իր առաջին հաղթանակը «Բեռնաբեու» մարզադաշտում։

Այս հաղթանակից հետո «Խետաֆեն» վաստակած միավորների քանակը հասցրել է 32-ի՝ բարձրանալով 11-րդ հորիզոնական։ «Ռեալը» 60 միավորով երկրորդն է ու այժմ առաջատար «Բարսելոնային» զիջում է 4 միավոր։

Leave a Comment