UFC-ի թեթև քաշային կարգի գործող անպարտելի չեմպիոն Իլիա Թոփուրիան մարտահրավեր է նետել կազմակերպության կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն, 34-ամյա ռուսաստանցի Իսլամ Մախաչևին։
Հայտնի բլոգեր Ադին Ռոսի YouTube-յան ալիքով հեռարձակված սթրիմի ժամանակ Թոփուրիան վստահություն է հայտնել իր ուժերի նկատմամբ.
«Եթե ես քայլեի փողոցով և դեմ առ դեմ հանդիպեի Իսլամին, ի՞նչ եք կարծում, ինձ կհետաքրքրե՞ր, թե նա որքան է կշռում։ Ես ինձ համարում եմ աշխարհի լավագույն մարտիկը։ Իսլա՛մ, արի ստուգենք՝ արդյոք դա այդպես է, և մենամարտենք։ Ես քեզ կապացուցեմ, որ լավագույնն եմ», – նշել է Իլիա Թոփուրիան։
29-ամյա մարտիկը խառը մենամարտերում (MMA) իր պրոֆեսիոնալ նորամուտը նշել է 2015 թվականի ապրիլին։ Հյուսիսամերիկյան առաջատար լիգայում «Մատադորը» հանդես է գալիս 2020 թվականի հոկտեմբերից։ Իլիան իր ակտիվում 17 հաղթանակ ունի, որոնցից միայն 2-ն է գրանցվել մրցավարների որոշմամբ։