Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Օմանի ԱԳ նախարարին ՀՀ քաղաքացիների վերադարձի ընթացակարգերի դյուրացման համար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել Օմանից և ԱՄԷ-ից Հայաստան ՀՀ քաղաքացիների վերադարձի համար անհրաժեշտ ընթացակարգերի դյուրացման համար, հայտնում են ԱԳՆ-ից:

Միրզոյանը նաև պատրաստակամություն է հայտնել ՀՀ կողմից ևս ըստ անհրաժեշտության աջակցություն ցուցաբերել Օմանի քաղաքացիների տեղափոխման հարցերում:

Ընդգծվել է խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու, դիվանագիտությանն առաջնահերթություն տալու կարևորությունը, ինչի համատեքստում բարձր են գնահատվել Օմանի կողմից գործադրված ջանքերը:

ԱՄԷ քաղաքներ մեկնած ՀՀ քաղաքացիները այնտեղ են մնացել փետրվարի 28-ին Իրանի դեմ Իսրայելի, ԱՄՆ-ի հարձակման, այնուհետ Իրանի պատասխան հարվածների պատճառով նաև ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ենթակառուցվածների ուղղությամբ։ Հակամարտության պատճառով Մերձավոր Արևելքի մի շարք երկրների օդային տարածքներ են փակվել։

Քաղաքացիական ավիացիայից մարտի 2-ին Armenia Today-ին հայտնել էին, որ Fly One Armenia-ի ինքնաթիռն արդեն վերադառնում է Մասկատից, այն Հայաստան էր ժամանել այսօր առավոտյան: ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել է նաև մարտի 4-ին կայանալիք Մասկատ-Երևան չվերթի ու ԱՄԷ-ից Օման հասնելու անվճար հնարավորության մասին։

Կարդացեք նաև՝ 

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Օմանով Հայաստան մեկնելու հնարավորության մասին

Leave a Comment