
«Ընդդիմությունը պետք է ի վերջո պատասխանատվություն կրի իր ասածների ու արածների համար: 2024թ․-ին, երբ Տավուշում տեղի էր ունենում սահմանազատում, ընդդիմությունն ասում էր, որ հանձնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքը, որ Ոսկեպարի եկեղեցին Ադրբեջանի վերահսկողության ներքո է հայտնվելու, ասում էր, որ խաղաղություն չի լինելու, որ Ադրբեջանը մեկ է՝ հարձակվելու է մեզ վրա»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Հայտնվեց արքեպիսկոպոս, որը գլխավորեց ընդդիմադիր շարժում․․,․ երկիրը պահեցին «ցնցումների մեջ»։ Արդյունքում եղավ այն, որ սահմանազատումը տեղի ունեցավ, և Բերքաբերում, Կիրանցում ապրող մարդիկ այսօր ասում են, որ հիմա խաղաղ է, և որ ուզում են՝ սահմանազատումը շարունակվի:
Դուք պայքարում էիք մի բանի դեմ, որը ոչ միայն ապացուցեց, որ լավ բան էր, այլև այնտեղի բնակիչները, կողքի գյուղորի բնակիչներն ասում են, որ ուզում ենք՝ սա շարունակվի»,- ընդգծեց Ռուբինյանը։