UFC-ի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանն իր հաջորդ գրեփլինգի գոտեմարտը կանցկացնի մարտի 11-ին՝ Բրազիլիայում կայանալիք «Hype» մրցաշարի շրջանակներում:
Ծառուկյանի առաջիկա մրցակցի անունն առայժմ չի հրապարակվում։ Նշենք, որ նույն մրցաշարին մասնակցելու է նաև UFC-ի ռուսաստանցի մարտիկ Շարաբուտդին Մագոմեդովը (Շարա Բուլետը), որը ուժերը կչափի ամերիկացի Խորխե Մասվիդալի հետ։
Հիշեցնենք, որ, Արման Ծառուկյանը սկանդալի կենտրոնում էր հայտնվել ԱՄՆ-ում կայացած RAF լիգայի մրցաշարում։ Ամերիկացի Ջորջոի Պուլասի նկատմամբ 5-3 հաշվով տոնած հաղթանակից հետո մարզիկների և նրանց ներկայացուցիչների միջև ծեծկռտուք էր սկսվել։