Ֆուտզալի Հայաստանի հավաքականը լավագույն տասնյակում է

ՈւԵՖԱ-ն թարմացրել է ֆուտզալի ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային աղյուսակը։ Ֆուտզալի Հայաստանի հավաքականն այժմ 9-րդն է՝ 1951.975 միավորով։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

Տասնյակը գլխավորում է Եվրոպայի փոխչեմպիոն Պորտուգալիայի հավաքականը, երկրորդ տեղում Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի թիմն է, իսկ Ռուսաստանի ընտրանին եզրափակում է լավագույն եռյակը։

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․

1․Պորտուգալիա – 2969.781

2․Իսպանիա – 2840.787

3․Ռուսաստան – 2547.128

4․Ղազախստան – 2384.943

5․Ուկրաինա – 2344.186

6․Ֆրանսիա – 2317.468

7․Խորվաթիա – 2153.623

8․Իտալիա – 1976.963

9․Հայաստան – 1951.975

10․Սլովենիա – 1921.849

Հիշեցնենք, որ մեր ընտրանին ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ում հասավ քառորդ եզրափակիչ։

Leave a Comment