Հարվածներ են հասցվել իսրայելական երկու բազաների ուղղությամբ, կան ավերածություններ․ «Հեզբոլլահ»

«Ի պատասխան Իսրայելի հանցավոր ագրեսիային, որն ուղղված է տասնյակ լիբանանյան քաղաքների և գյուղերի, այդ թվում՝ Բեյրութի հարավային արվարձանների դեմ, այսօր առավոտյան իսլամական դիմադրությունը կամիկաձե անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման օգնությամբ հարձակվել է Միրոն բազայի վրա, որն օկուպացված Պաղեստինի հյուսիսում զբաղվում է օդային գործողությունների մոնիտորինգով և կառավարմամբ»։ Այս մասին հայտարարել է «Հեզբոլլահ» շարժումը, փոխանցում է Tasnim-ը։

«Հարվածների հետևանքով վնասվել են բազայի ռադարներից մեկը և հրամանատարական կետը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Շարժումը հավելել է, որ նրանք զանգվածային հրթիռային հարված են հասցրել Նաֆախի բազայի վրա։

Leave a Comment