
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հաստատել է Նաթանզում գտնվող իրանական միջուկային օբյեկտի վնասման մասին տվյալները, ասվում է գործակալության հայտարարության մեջ։
«Արբանյակային պատկերների հիման վրա ԱԷՄԳ-ն կարող է հաստատել Նաթանզում գտնվող վառելիքի հարստացման ստորգետնյա գործարանի մուտքի շենքերին վերջերս պատճառված վնասը»,- նշել է կազմակերպությունը։
Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ իրանական Նաթանզ քաղաքում գտնվող միջուկային օբյեկտի մի քանի կառույցներ վնասվել են ամերիկա-իսրայելական հարձակումների հետևանքով։