Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատել է, որ Իրանի նկատմամբ իրականացված հարվածների արդյունքում վնասվել է Նաթանզ քաղաքում տեղակայված միջուկային օբյեկտի որոշ շինություններ։
Գործակալությունը վերլուծել է ստացված արբանյակային լուսանկարները եւ պարզել, որ վնասվել են ուրանի հարստացման ստորգետնյա գործարանի մուտքի հատվածի շենքերը։
Միեւնույն ժամանակ՝ ԱԷՄԳ-ը նշում է, որ «ճառագայթման տարածման տեսանկյունից որեւէ հետեւանք չի լինի»։
Գործակալությունը X-ում գրել է, որ գործարանի հիմնական հատվածում լրացուցիչ վնասներ չեն արձանագրվել։
+++
Իսրայելական բանակը հայտնել է, որ ավիահարվածներ է հասցրել Թեհրանի կենտրոնում գտնվող կառավարական շենքերի համալիրին։ Պնդում են, որ ոչնչացվել են Իրանի նախագահի նստավայրն ու Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի շենքը։
Զինվորականների հայտարարության մեջ նշվում է, որ «իրանական ռեժիմի կառավարական համալիրը Իրանում առավել պահպանվող օբյեկտներից մեկն է եւ զբաղեցնում է մի քանի փողոց Թեհրանի կենտրոնում»։ Իսրայելական կողմի տվյալներով՝ այն ծառայել է որպես կառավարության «ամենակարեւոր շտաբ», եւ հարվածը խաթարում է երկրի եւ ուժային կառույցների կառավարման կարողությունը։
BBC-ին պնդում է, որ իսրայելական բանակի հարվածի մասին լուրը անկախ հաստատում չունի։
+++
Անկախ հաստատում չունի նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքում տեղակայված ամերիկյան ուժերի դեմ «հաջող գործողության» մասին տեղեկությունը։
Հայտարարության համաձայն՝ հարձակման թիրախը եղել է Դուբայում գտնվող ԱՄՆ զինծառայողների հավաքատեղին։
Իրանական տվյալներով՝ իրականացվել է անօդաչու սարքերի հրթիռային ստորաբաժանումների ազմածովային համակցված գործողություն։ Հարվածի պահին նշված վայրում գտնվել է ավելի քան 160 ամերիկացի ծովային հետեւակային։ Ըստ տեղեկության՝ նախնական տվյալներով զոհվել է ավելի քան 40 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 70-ը։