Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ ստացող քաղաքացիների համար վճարման եղանակի փոփոխության դիմումի վերջնաժամկետ է սահմանվել

Կենսաթոշակը կամ նպաստը դեռևս կանխիկ եղանակով ստացող քաղաքացիները կարող են անցնել վճարման անկանխիկ եղանակի և վճարող կազմակերպություն ընտրել մինչև մարտի 5-ը։

Մարտի 5-ից կենսաթոշակի կամ նպաստի վճարման եղանակի փոփոխությունը և բանկի ընտրությունը կիրականացվի ինքնաշխատ։

Ընդ որում, մարտի 5-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկի փոփոխության դիմումներ չեն ընդունվի։

Դիմումներն ընդունվում են առցանց՝ https://online.ssa.am հարթակի միջոցով կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․

բացառությամբ տեղաշարժման սահմանափակումներ ունեցող անձանց՝ արդեն իսկ դիմում ներկայացրած և բանկ ընտրած քաղաքացիները պետք է ներկայանան բանկ՝ քարտը ստանալու համար։

Leave a Comment