Հազարավոր մարդիկ դուրս են եկել Իրանի Մինաբ քաղաքի փողոցներ՝ հարգանքի տուրք մատուցելու հարձակումների ժամանակ զոհված աշակերտուհիներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։
Փետրվարի 28-ին՝ հակամարտության առաջին օրը, հարված հասցվեց Շաջարե Թայեբեհի աղջիկների դպրոցին։
Զոհերի հուղարկավորությունը շարունակվում է։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի խոսքով ՝ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 171 աշակերտուհի։