ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել է, որ այն քաղաքացիները, ովքեր արդեն ունեն և ձեռք կբերեն Fly One ընկերության կողմից մարտի 4-ին՝ երեկոյան ժամը 21:00-ին կայանալիք Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված անվճար տեղափոխման հնարավորությունից։
Նշում են նաև, որ Մասկատ-Երևան թռիչքի տոմսերը կարելի է ձեռք բերել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարին՝ +37494366540։
Տեղափոխման ցանկացություն ունեցող քաղաքացիներին դեսպանատնից խնդրում են անհատապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://url-shortener.me/FC08՝ մինչև երեկոյան ժամը 20։00-ն:
Ավտոբուսների շարժման վայրի տվյալները՝
Աբու Դաբի- ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության տարածքից (President Joko Widodo str. 63)՝ մարտի 4-ին ժամը 02:00-ին՝ ուղևորների հավաքը ժամը 01:30-ին։
Դուբայ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքից (GoldCrest Executive Tower, JLT, Cluster C) մարտի 4-ին ժամը 02:00-ին՝ ուղևորների հավաքը ժամը 01:30-ին։
Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը կազմում է մոտավորապես 12-ից 13 ժամ։
Մարտի 2-ին ավիաընկերության ինքնաթիռով Մասկատից հայեր են տեղափոխվել Հայաստան։ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ քննարկում է Մերձավոր Արևելքում գտնվող ՀՀ քաղաքացիների տեղափոխման թռիչքների տարբերակներ։
