Ծառուկյանը բացատրել է մրցակցին հարվածելու պատճառը

Ծառուկյանը բացատրել է մրցակցին հարվածելու պատճառը

3 մարտի 2026 – 12:04 AMT

PanARMENIAN.Net – MMA մարտիկ և ըմբիշ Արման Ծառուկյանը բացատրել է ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում անցկացված RAF 06 ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում մրցակցին հարվածելու պատճառը: Այդ մասին նա պատմել է ռուսաստանցի պրոմոութեր Կամիլ Գաջիևն, գրում է Sport24-ը:

Ամերիկացի ըմբիշ և բլոգեր Ջորջիո Պուլասի հետ գոտեմարտի եզրափակիչ ազդանշանից անմիջապես հետո Ծառուկյանը հարվածել է արդեն հատակին գտնվող մրցակցին, որին հաջորդել է զանգվածային ծեծկռտուքը:

«Նա կեղտոտ պայքար էր մղում ամբողջ գոտեմարտի ընթացքում, անընդհատ բռնում էր մատներս, կոտրում։ Զայրույթից եռում էի, մտածում էի՝ հենց մենամարտն ավարտվի, կպատասխանեմ նրան։ Մենամարտն ավարտվեց, ես հարվածեցի նրան։ Դրանից հետո կրքերը թեժացան»,- ասել է Ծառուկյանը:

Հունվարին Ծառուկյանը հերթական հաղթանակն էր տարել, այս անգամ Real American Freestyle 5 մրցաշարում` ազատ ոճի ըմբշամարտի գոտեմարտում: Ծառուկյանի մրցակիցն ԱՄՆ-ն ներկայացնող՝ PFL-ի նախկին մարտիկ Լենս Փալմերն էր: Գոտեմարտում հայ մարզիկը առավելության էր հասել խոշոր ` 10։0 հաշվով:

Leave a Comment