ՀՀ վարչապետը այսօր կայցելի Վրաստան — Հայաստանի Հանրային Ռադիո

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը աշխատանքային այցով կմեկնի Վրաստան, հայտնում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության աշխատակազմին։

Հայ պաշտոնակցին կհյուրընկալի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Երկու երկրների կառավարությունների ղեկավարների դեմ առ դեմ հանդիպումից հետո տեղի կունենա Վրաստան-Հայաստան միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստը։

Իրակլի Կոբախիձեն և Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար։

ՀՀ վարչապետը Վրաստան կայցելի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի հետ։

Leave a Comment