Փոփոխություններ կկատարվեն «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ զինված ուժերի զինծառայողների զինվորական համազգեստի սահմանման լիազորությունը ՀՀ պաշտպանության նախարարին վերապահելու, ինչպես նաև կին զինծառայողների կողմից օրվա վերակարգում ներգրավվելու սահմանափակումը վերացնելու անհրաժեշտությամբ: Օրենքի նախագծով նախատեսվում է դադարեցնել ՀՀ կառավարության կողմից զինծառայողների զինվորական համազգեստի և զինվորական տարբերանշանների միասնական ձևերն ու դրանց նկարագրերը հաստատելու, ինչպես նաև կին զինծառայողների կողմից օրվա վերակարգում ներգրավվելու արգելք սահմանող դրույթների գործողությունը:

Ներկայումս ՀՀ զինված ուժերի կերպափոխման հայեցակարգի և ՀՀ զինված ուժերում կանանց ներգրավվածության շարունակաբար աճի՝ Կառավարության ծրագրային քաղաքականության հիման վրա աճել է ՀՀ զինված ուժերում կին զինծառայողների թիվը, ստեղծվել է գումարտակ, որը բացառապես համալրված է կին զինծառայողներով, որի արդյունքում, ինչպես նաև հավասար հնարավորությունների, իրավունքների և պարտականությունների ապահովման շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել Օրենքում դադարեցնել կին զինծառայողների կողմից օրվա վերակարգում ներգրավվելու արգելքը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերի ընդունման կամ գործող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:

Օրենքի նախագիծը կապված է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի հինգերորդ և վեցերորդ պարբերությ պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ Կառավարությունը Զինված ուժերի մարտունակության վերականգնումն իրագործելու է ապագային միտված առաջանցիկ տեսլականով՝ հայկական բանակի լավագույն ավանդույթներն ու ձեռքբերումները պահպանելով հանդերձկառուցել ապագայի բանակՀայաստանի զինված ուժերի բարեփոխումների մեկնարկած լայնածավալ գործընթացի արդյունքներով Զինված ուժերում կանանց ներգրավվածության շարունակաբար աճի ապահովման հետ:

Կատարվող փոփոխությունը

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀO-99 oրենքի 1-ին հոդվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի (այսուհետ` Կանոնագիրք) 71-րդ հոդվածի առաջին պարբերության երկրորդ նախադասությունը հանել:

Ըստ այդմ՝

Հոդված 71. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար սահմանվում են համազգեստի անհրաժեշտ տեսակներ: Զինվորական համազգեստը և տարբերանշանները հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

Զինվորական համազգեստ կրում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի) կողմից հաստատված կանոնների խիստ համապատասխանությամբ:

Զորամասի տարածքից դուրս հանգստի, արձակման կամ արձակուրդի մեջ եղած ժամանակ զինծառայողներին թույլատրվում է զինվորական համազգեստ չկրել:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Կանոնագրքի 264-րդ հոդվածը:

Հոդված 264. Խաղաղ ժամանակ կին զինծառայողները օրվա վերակարգի կազմում չեն նշանակվում, բացառությամբ հանրակացարանի օրվա վերակարգի: Անհրաժեշտության դեպքում նրանք ըստ իրենց զինվորական կոչման և զբաղեցրած պաշտոնի, կարող են նշանակվել որպես հերթապահ բուժակ (սանհրահանգիչ), շտաբի հերթապահ և թղթատար (ցրիչ):

Կին զինծառայողները հերթապահության են նշանակվում նաև ըստ մասնագիտության:

Leave a Comment