Երևանում վայրէջք է կատարել Օմանից ՀՀ քաղաքացիներին տարհանող առաջին ինքնաթիռը. Sputnik Արմենիա

Fly One Armenia ավիաընկերության ինքնաթիռը Մասկատից Երևան է վերադարձել. Sputnik Արմենիային հայտնել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ ավիաընկերության ինքնաթիռը Երևանից մեկնել է Մասկատ՝ ՀՀ քաղաքացիներին ԱՄԷ-ից տարհանելու համար։ Ընկերությունը նշել էր, որ 2026 թվականի մարտի 3-ին կիրականացվի Մասկատ-Երևան հատուկ չվերթը։ Տոմսերի գները սկսվում էին 1049 եվրոյից։

Միևնույն ժամանակ ուղևորների թվի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա։ Sputnik Արմենիան ճշտում է տվյալները։

Leave a Comment