Իրականում, հունիսի 7-ի ընտրությունների քարոզարշավի մեկնարկն են տվել •

ՔՊ ներկուսակցական ընտրությունների 2-րդ փուլը կմեկնարկի այս ամսվա վերջին․ մարտի 28-29-ը կուսակցության Երեւանի կենտրոնական գրասենյակում նույն սկզբունքով` ավելի քան 1000 պատվիրակներ կընտրեն առաջին փուլով անցած առաջին 50 թեկնածուին եւ կորոշեն վարչապետի թեկնածուին, չնայած բոլորը գիտեն, որ որոշելու բան չկա։

«Հրապարակ» թերթը գրում է․ Մինչ այդ 50 թեկնածուները միասին իբրեւ թե մարզային կառույցներ են մեկնում` քարոզարշավի:

Անցած շաբաթ-կիրակի մեկնարկը տվել են․ 2-ական մարզ են այցելել, որտեղ հավաքում են տարածքային կառույցների անդամ-ընտրիչներին եւ հատ-հատ ներկայացնում իրենց կենսագրությունը, անցած ճանապարհը, իրենց մասին պատմող տեսահոլովակներ են միացնում եւ համոզում, թե ինչու հենց իրենց պետք է ընտրեն։

Իսկ իրականում, հունիսի 7-ի ընտրությունների քարոզարշավի մեկնարկն են տվել․ մեկնում են մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպելու:

Մարտի 1-ին ՔՊ-ականների մարզային այցի, իրականում՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ Իջեւանի բնակիչ, նախկին զինվորական Անդրանիկ Դովլաթբեկյանը, լսելով Փաշինյանի արձագանքը, որ «արգելում է» նրա աղջկան Գանձաքարի մանկապարտեզի տնօրեն նշանակել, սպառնաց․ «Գանձաքարում «լավ» կլի ձեր ընտրությունը», ինչին Փաշինյանը հակադարձեց․

«Գանձաքարում վերջին տասնյակ տարիներին տասնյակ միլիարդների ներդրում ենք արել, էդ ամենի արդյունքում Գանձաքարում վատ պտի լինի՝ թող վատ լինի, գանձաքարցիների ցավն էլ տանեմ, թող վատ ըլնի»։ Իրականում, Փաշինյանի համար հունիսի 7-ի ընտրությունները լավ չեն լինելու ոչ միայն Դովլաթբեկյանի աղջկա պատճառով։ Բանն այն է, որ Սամվել Կարապետյանի մայրը՝ Մարիա Կարապետյանը, ծնունդով Գանձաքարից է, եւ այստեղ իրենց հայրենակից Սամվել Կարապետյանին սիրում են։

Leave a Comment