
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խորհրդական, գեներալ-մայոր Իբրահիմ Ջաբարին հայտարարել է, որ իրենք փակել են Օրմուզի նեղուցը նավագնացության համար եւ կհարձակվեն այն նավերի վրա, որոնք կփորձեն անցնել այնտեղով, հայտնում է BBC-ին։
«Մի՛ եկեք այս տարածաշրջան։ Նավթի գինը հասել է 82 դոլարի, եւ աշխարհը ակնհայտորեն սպասում է, որ այն կհասնի առնվազն 200 դոլարի։ Մենք նաեւ կհարձակվենք նավթատարների վրա եւ թույլ չենք տա, որ տարածաշրջանից անգամ մեկ կաթիլ նավթ արտահանվի»,- ասել է նա։
Լոնդոնի ֆոնդային բորսայի տվյալներով՝ Մերձավոր Արեւելքից Չինաստան նավթ տեղափոխող գերնավթատարների վարձակալության արժեքը հասել է պատմական առավելագույնին՝ գերազանցելով 400 հազար դոլարը։
Այս գումարը գրեթե կրկնակի գերազանցում է անցյալ շաբաթվա ցուցանիշը, երբ ԱՄՆ-ը սպառնում էր հարվածել Իրանին։
Օրմուզի նեղուցով է տեղափոխվում է աշխարհի նավթի եւ գազի մոտ մեկ հինգերորդը։