ԻՀՊԿ-ն հայտարարել է՝ հարձակման կենթարկի բոլոր նավերը Հորմուզի նեղուցում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարձակման կենթարկի բոլոր նավերը Հորմուզի նեղուցում։ Սա լիովին կդադարեցնի նավթի մատակարարումը Պարսից ծոցից:

Հորմուզի նեղուցը համարվում է աշխարհի ամենակարևոր «զարկերակը» նավթի փոխադրման համար։ Հորմուզի նեղուցով անցնում է համաշխարհային նավթի սպառման մոտ 20-25%-ը։ Սա ներառում է ոչ միայն Իրանի, այլև Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի և Իրաքի արտահանումը։

Հետևաբար, եթե նրանց այս հայտարարությունը իրականություն դառնա, ապա նեղուցի փակումը կամ նավերի վրա հարձակումները կարող են առաջացնել նավթի գների կտրուկ և անվերահսկելի աճ, աշխարհում լոգիստիկ և էներգետիկ ճգնաժամ, ապահովագրական վճարների ահռելի աճ բեռնափոխադրող նավերի համար։

Հիշեցնենք, որ Իրանը նախկինում ևս բազմիցս հայտարարել է նեղուցը փակելու հնարավորության մասին՝ որպես պատասխան արևմտյան պատժամիջոցներին կամ ռազմական սպառնալիքներին։

Leave a Comment