Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Պենտագոնի ղեկավար Պիտ Հեգսեթը հայտարարել է, որ այս պատերազմը Թրամպը չի սկսել, բայց Թրամպը կավարտի:
Հեգսեթը նկատի ունի Թրամպի նախկիններին: Հիմա պարզ է, թե ինչու է Հայաստանի իշխանության ու Թրամպի վարչակազմի հարաբերությունը ջերմ, ինչպես են լեզու գտել միմյանց հետ: Երկուսի համար էլ ամեն ինչում նախկիններն են մեղավորը»: