Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իրանի շուրջ տարածաշրջանում հակամարտությունը դադարեցնելու համար միջամտելու անհրաժեշտության մասին, հակառակ դեպքում լուրջ ռիսկեր կլինեն ամբողջ տարածաշրջանի և համաշխարհային անվտանգության համար։
«Եթե անհրաժեշտ միջամտությունը չիրականացվի, այս հակամարտությունը լուրջ հետևանքներ կունենա տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության համար։ Ոչ ոք չի կարող հանդուրժել տնտեսական և աշխարհաքաղաքական անորոշությունը, որը կհանգեցնի դրան։ Հետևաբար, կրակը պետք է մարվի, նախքան այն ավելի կտարածվի», – ասել է Էրդողանը Անկարայում ունեցած ելույթի ժամանակ։
Նա հիշեցրել է, որ թուրքերը «դարեր շարունակ խաղաղ ապրել են Իրանի ժողովրդի հետ կողք կողքի և կշարունակեն այդպես անել», և, հետևաբար, Անկարայի «առաջնահերթությունը հրադադարի հասնելն ու երկխոսության դուռը բացելն է»։ Միևնույն ժամանակ, ըստ թուրք առաջնորդի, «այս նուրբ գործընթացում իշխանությունները նաև ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները Թուրքիայի և նրա քաղաքացիների անվտանգության համար»։