
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ գործողությունը Իրանում կարող է տևել ավելի երկար, քան ԱՄՆ վարչակազմի կողմից նախապես գնահատված 4-5 շաբաթը։
«Սկզբում մենք պլանավորել էինք չորսից հինգ շաբաթ, բայց ունենք երկարաձգելու հնարավորություն։ Մենք կանենք դա»,- ասել է Թրամփը։
Թրամփն այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը Պատվո մեդալների հանձնման արարողության ժամանակ։
Թրամփը նաև նշել է, որ Իրանում ռազմական գործողության նպատակները հստակ են՝ «ոչնչացնել Իրանի հրթիռային կարողությունները և ռազմածովային նավատորմը», նաև Թեհրանին զրկել միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունից։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Իրանը «չի կարող շարունակել զինել, ֆինանսավորել և ղեկավարել իր սահմաններից դուրս գործող ահաբեկչական միավորումները»։