FlyOne-ի ինքնաթիռն ուղևորվել է Օման, ՀՀ քաղաքացիները կվերադառնան Հայաստան

FlyOne ավիաընկերության ինքնաթիռն ուղևորվել է Օման, Հայաստանի քաղաքացիներն այդ ինքնաթիռով կվերադառնան Հայաստան։

Ավելի վաղ արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր՝ թռիչքների չեղարկման պատճառով Աբու Դաբիում մնացած քաղաքացիների տեղափոխումը կազմակերպելու համար թռիչք նախապատրաստելու աշխատանքների մասին։

Թե քանի քաղաքացի այդ ինքնաթիռով Հայաստան կվերադառնա, Քաղավիացիայի կոմիտեն տվյալներ չունի։

Leave a Comment