Ֆրանսիան կմեծացնի իր միջուկային զինանոցը․ Մակրոն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ֆրանսիան կմեծացնի իր միջուկային զինանոցը և կդադարի հրապարակել մարտագլխիկների քանակի վերաբերյալ տվյալները, երկուշաբթի՝ մարտի 2-ին, հայտարարել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է DW-ն։

«Ես որոշել եմ ավելացնել մեր զինանոցում գտնվող մարտագլխիկների քանակը։ Իմ պարտականությունն է ապահովել, որ մեր զսպման կարողությունը նաև ապագայում պահպանի իր երաշխավորված կործանարար ուժը», — ասել է Մակրոնը։ 

Միաժամանակ, Մակրոնի խոսքով, մարտագլխիկների նոր թվի վերաբերյալ կոնկրետ տվյալներ չեն հրապարակվելու։ «Ազատ լինելու համար պետք է ներշնչել վախ։ Վախ ներշնչելու համար պետք է ուժեղ լինել», — հայտարարել է նախագահը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment