Թվային հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Թվային հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի, հայտնում են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

««Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 01։00-07։00-ն ընկած ժամանակահատվածում, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված` հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի»,-ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment