Հայաստանն ու Իրանը դարավոր բարեկամներ են․ Իրանի դեսպանն շնորհակալություն է հայտնում աջակցության համար

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին այսօր ասուլիսի ընթացքում ընդգծել է, որ Իրանը իր ընկերներից ու բարեկամներից՝ այդ թվում Հայաստանից, դժվարին օրերին ակնկալում է զորակցություն և համագործակցություն։

«Ի վերջո բոլոր դժվար օրերն անցնում են, բայց մենք իրար կողքի ենք ու մշտապես աջակցում ենք իրար։ Ես իմ գնահատանքն ու շնորհակալությունն եմ հայտնում մինչ այժմ հնչած ցավակցական և զորակցական բոլոր խոսքերի համար», – նշել է դեսպանը։

Leave a Comment