2 մարտի 2026 – 18:08 AMT
PanARMENIAN.Net – Այսօր Հայաստանում քահանա լինել, նշանակում է պատրաստ լինել «ցանկացած պահի հայտնվելու կառավարության ճնշումների տակ», գրել է Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ «բ»Տեր Ներսես քահանա Խանանյանը«/բ» ֆեյսբուքյան իր էջում:
Նա դիմել է իր հոգևոր եղբայրներին՝ հորդորելով չտրվել գայթակղություններին, չդավաճանել Սուրբ Էջմիածնի խորանի առջև տված սուրբ ուխտը։
«Ոչ միայն մեր եկեղեցու ղեկավարի, այլև սովորական ծխական քահանաների ամեն մի քայլ ենթարկվում է իշխանությունների խիստ հսկողությանը՝ հույս ունենալով ինչ-որ բան բացահայտել և դատապարտել, սահմանափակել կամ կոտրել նրանց…
Իշխանությունների մարտավարությունը բավականին ճկուն է։ Գիտակցելով, որ Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականության մեծամասնությունը հավատարիմ է մնում Հայրապետին և ցանկանում է հանդիպել նրա հետ՝ Հայաստանի իշխանությունները արգելեցին կաթողիկոսին լքել երկիրը։
Ինչպես երևում է, Փաշինյանը մոռացել է, որ մեր կաթողիկոսը կրում է Ամենայն Հայոց հայրապետի կոչումը, և հայ հավատացյալների հսկայական սփյուռքն այսօր զրկված է իրենց Հայրապետի հետ շփվելու հնարավորությունից։
Հոգևորականների նկատմամբ անդադար հրապարակային հարձակումների տեսքով բարոյական տանջանքները շարունակվում են, սակայն մեր քահանաները, ի պատասխան, շարունակում են ծառայել, աղոթել և հոգևոր առաջնորդություն ցուցաբերել հայ ժողովրդին»,-ասվում է գրառման մեջ:
Նա նշել է, որ դժվար է քահանաների համար, սակայն նրանք պետք է հաղթեն բարությամբ:
«Քահանա եղբայրներ, մի պարտվեք չարին, հաղթեք նրան բարով։ Մնացեք հավատարիմ, նույնիսկ մինչև մահ…»,- գրել է Տեր Ներսեսը։
Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի գործով դատական ակտը չկատարելու մեղադրանքով, և արգելել է նրա ելքը Հայաստանից: