Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական գործողության մեկնարկից հետո Եվրոպայում գազի արժեքը աճել է 24–28 տոկոսով։ Այս մասին հաղորդել է Bloomberg-ը։
Գների աճը պայմանավորված է Օրմուզի նեղուցով նավագնացության փաստացի դադարեցմամբ․ այն ռազմավարական երթուղի է, որն ապահովում է համաշխարհային հեղուկացված բնական գազի արտահանման մոտ հինգերորդ մասը։ Միաժամանակ արձանագրվում է նաև նավթի գների բարձրացում։