Գերտերությունները չեն կարող կամայականորեն հարձակվել այլ երկրների վրա՝ հիմնվելով իրենց ռազմական գերազանցության վրա, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Մեծ տերությունները չեն կարող կամայականորեն հարձակվել այլ երկրների վրա՝ հիմնվելով իրենց ռազմական գերազանցության վրա, և աշխարհը չի կարող վերադառնալ ջունգլիների օրենքին», – ասել է Վան Ին, նրա խոսքերն է փոխանցում Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։