Իրանը հաստատել է Նաթանզի միջուկային համալիրին հասցված հարվածները

Իրանը հաստատել է Նաթանզի միջուկային համալիրին հասցված հարվածները

Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունում (ՄԱԳԱՏԷ) Իրանի դեսպան Ռեզա Նաջաֆին երկուշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած համատեղ ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորվել է Նաթանզի հսկայական միջուկային համալիրը։ 

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում դեսպանը նշել է, որ հարձակումը տեղի է ունեցել կիրակի օրը՝ շեշտելով, որ թիրախում են հայտնվել Իրանի «խաղաղ և երաշխավորված» միջուկային օբյեկտները։

Reuters-ի հարցին ի պատասխան Նաջաֆին հստակեցրել է, որ հարվածներ են հասցվել հենց Նաթանզի կենտրոնին, որն Իրանի միջուկային ծրագրի առանցքային հանգույցներից մեկն է։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment