
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ իրանական հակամարտության կողմերը գիտակցում են դիվանագիտությանը վերադառնալու անհրաժեշտությունը՝ որպես հակամարտությունը լուծելու միջոց։
«Կարծում եմ՝ նման փոխըմբռնում կա։ Եթե լսեք ԱՄՆ նախագահ Թրամփի կամ Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի հայտարարությունները, կհասկանաք, որ կա փոխըմբռնում, որ որոշ պահի երկխոսությունը կսկսվի », — ասել է նա մամուլի ասուլիսում՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Ըստ Գրոսիի՝ «դեռ վաղ է խոսել, թե երբ և որտեղ կվերսկսվի նման երկխոսությունը»։ «Այժմ մենք ռազմական արշավի մեջ ենք», — նշել է նա՝ ընդգծելով, որ ԱԷՄԳ-ն պատրաստ է միջնորդել երկխոսությունը։