Իրանից Հայաստան մարդկանց զանգվածային հոսք չկա. Մեղրիի համայնքապետ

Հայաստան-Իրան սահմանային անցակետում առանձնահատուկ շարժ չկա՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել  է Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Խաչիկ Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ վերջին օրերին սահմանը հիմնականում  օտարերկրացիներ են հատել , նաև իրանահայեր, որոնք նպատակ են ունեցել Հայաստանից  թռչել այլ երկրներ։ Իրանցիների շարժ, Անդրեասյանի փոխանցմամբ, չի նկատվում ոչ Իրանից դեպի Հայաստան, ոչ էլ հակառակ ուղղությամբ։

Հայ-իրանական սահմանային իրավիճակին այսօր հրավիրած ասուլիսում  անդրադարձել է նաև ՀՀ–ում ԻԻՀ–ի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«Իրանի սահմաններից երկուսը, սահմանին գործող համակարգերի խնդիրներով պայմանավորված, 24 ժամ փակ են եղել, դրանցից մեկը հենց Իրան-Հայաստան սահմանն էր: Այսօր առավոտյան ժամը 9:30 այդ խնդիրը լուծվեց, և այժմ երկու կողմից երթևեկությունը առանց խնդրի տեղի է ունենում», — հայտնել է Խալիլ Շիրղոլամին: Դեսպանի փոխանցմամբ՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը սահմանին է, որտեղից վստահեցրել է, որ այժմ կուտակումներ չկան:

Leave a Comment