Իրանը հայտարարել է Նեթանյահուի գրասենյակին հшրվածելու մասին



Իրանն այսօր առավոտյան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակին և Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար Թոմեր Բարի գտնվելու վայրին։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։



«Հանցավոր սիոնիստական վարչակարգի վարչապետի գրասենյակը և այդ վարչակարգի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի գտնվելու վայրը թիրախավորվել են Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված հարվածների տասներորդ ալիքի ընթացքում՝ Kheibar հրթիռներով նպատակային և անսպասելի հարձակումների ժամանակ»,- մեջբերում է Tasnim գործակալությունը հայտարարության տեքստը:


«Սիոնիստական վարչակարգի վարչապետի ճակատագիրը մնում է անհայտ»,- հավելել են ԻՀՊԿ-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment