Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, որ հանգստյան օրերին գտնվում էր Աբու Դաբիում, Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակի պատճառով առայժմ չի կարողանում վերադառնալ. վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնել է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Կալաձեն ընտանիքի հետ մեկնել էր ԱՄԷ՝ ծննդյան տոնակատարության համար։
Օդային երթևեկության սահմանափակումների և տարածաշրջանային անվտանգության իրավիճակի պատճառով նրա վերադարձը հետաձգվել է։ Քաղաքապետարանից նշել են, որ Կալաձեն շուտով կվերադառնա Թբիլիսի։
