
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի կոչ է արել իրանական հակամարտությանը ներգրավված բոլոր կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները եւ կանխել հակամարտության հետագա սրացումը եւ տարածումը։
«Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածները խախտել են միջազգային իրավունքը։ Չինաստանը խորապես մտահոգված է հարեւան երկրների համար հնարավոր հետեւանքներով», ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինի խոսքերն է մեջբերել Reuters- ը։
Միեւնույն ժամանակ՝ «Չինաստանը կարծում է, որ Պարսից ծոցի երկրների ինքնիշխանությունը, անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը պետք է լիովին հարգվեն»։
Պեկինը նաեւ տարածաշրջանի երկրների միջեւ երկխոսության կոչ է արել։