Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը շաբաթ առաւօտ արտակարգ ժողով մը գումարելէ ետք որոշեց ֆութպոլի բոլոր մրցումները յետաձգել` երկրին եւ շրջանին անապահով վիճակին պատճառով:
Գ. դասակարգին մաս կազմող ՀՄԸՄ Պուրճ Համուտ, որ պիտի մրցէր Հարաքեթ Շապապի դէմ, քանի մը օր եւս ունի պատրաստուելու մրցումին համար, որուն նոր ժամանակացոյցը կը յայտնէ ֆետերասիոնը:
Ուրբաթ օր տեղի ունեցած էին Գ. դասակարգին գծով քանի մը մրցումներ, ուր Ժալիլ Քանա 2-7 արդիւնքով «թեթեւ» պարտութիւն մը կրած էր Ղատ Աֆտալէն: Ըստ երեւոյթին կարգ մը խումբեր սկսած են իրար օգնելու բարձրանալու աւելի բարձր դասակարգ, կա՛մ ալ կոլ սքորըրի տիտղոսի առիթ տալու այլ մարզիկներու: Թաուֆիր 3-1 արդիւնքով պարտութեան մատնեց Հորր Ամելին:
Ստորեւ` Բ. խմբակի դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Ղատ Աֆտալ | 26 (36-14) |
| 2.- Իժթիմահի | 22 (30-11) (- 1 մրցում) |
| 3.- Ժալիլ Քանա | 18 (25-22) |
| 4.- Ահլի Սայտա | 17 (19-14) (-1 մրցում) |
| 5.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 16 (19-20) (-1 մրցում) |
| 6.- Հորր Ամելի | 13 (18-20) |
| 7.- Թաուֆիր | 7 (14-31) |
| 8.- Հարաքեթ Շապապ | 1 (2-31) (-1 մրցում) |
Գ. խմբակին մէջ, ՀՄԸՄ, որ առաջին դիրքը կը գրաւէր երթի մրցումներու աւարտին, դարձի իր 3-րդ մրցումին ալ չկրցաւ յաղթել եւ 2-1 արդիւնքով պարտութիւն կրեց Տահր Ահմարէն:
Այժմ ՀՄՄ կը գրաւէ խմբակի 3-րդ դիրքը` Շապապ Մաժտել Այնճարի (20 կէտ) եւ Լիուա Սայտայի (18 կէտ) ետին, 17 կէտերով: Տակաւին երեք մրցումներ կան այս խմբակին մէջ, եւ կը սպասուի, որ հայկական խումբը առնուազն Բ. դիրքը գրաւէ` անցնելու համար վերջին հանգրուան: