
«Քննադատություններ կան, որ տարածաշրջանում լարված է, Պաշտպանության նախարարը ՔՊ-ի ավտոբուսով, կարկանդակ ուտելով շրջում է համայնքներով, փոխանակ, օրինակ, պլան մշակեն, թե Հայաստանն ինչպես է պաշտպանվելու հարկ եղած դեպքում»,- ճեպազրույցի ժամանակ դիմելով Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին ասաց լրագրողը։ «Երևի թե դուք ուշադիր չեք եղել, որ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել և, բնականաբար, պատկան մարմինները ձեր մտահոգությունները փարատելու համար աշխատում են։ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է և ցանկանում եմ, որ այս իրողությունը մենք հաշվի առնելով շարժվենք առաջ»,- ի պատասխան նշեց փոխնախարարը։