Դոհա, Դուբայ, Շարժա չվերթները չեղարկվել են

«Զվարթնոց» օդանավակայանում այսօր կրկին չեղարկվել են Մերձավոր Արևելք մեկնող և այնտեղից ժամանող թռիչքները:

Iravaban.net-ը օդանավակայանի չվացուցակից տեղեկանում  է, որ չեղարկվել են Երևան-Դուբայ, Երևան-Շարժա, Երևան-Աբու Դաբի, ինչպես նաև Երևան-Թեհրան չվերթերը: Չեղարկվել են Qatar Airways ընկերության Դոհա-Երևան և Երևան-Դոհա չվերթները։

Չեղարկվել են նաև Դուբայ-Երևան, Շարժա-Երևան, Աբու Դաբի-Երևան, Թեհրան-Երևան և Թել-Ավիվ-Երևան չվերթերը:

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Leave a Comment