Հարձակման է ենթարկվել Մերձավոր Արևելքի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկը

Հարձակման է ենթարկվել Մերձավոր Արևելքի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկը

Reuters-ը գրում է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սաուդյան Արաբիայի ամենամեծ նավթավերամշակման գործարանի վրա։

Իրանական Shahed-136 անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռաս Տանուրայում գտնվող Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանին։

Ականատեսները հայտնել են հզոր պայթյունների և հրդեհների մասին, որոնց հետևանքով գործարանից բարձրացել են խիտ ծխի ամպեր։

Ըստ Times of Israel-ի՝ գործարանում հրդեհը մարվել է։ Հարձակումը ազդել է Սաուդյան Արաբիայի կարևորագույն էներգետիկ ենթակառուցվածքների վրա։

Նշենք, որ Ռաս Տանուրա համալիրում տեղակայված է Մերձավոր Արևելքի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկը՝ օրական 550,000 բարել հզորությամբ և ծառայում է որպես սաուդյան նավթի արտահանման կարևորագույն տերմինալ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment