Մերձավոր Արևելքի նավահանգիստները դադարեցնում են աշխատանքը տարածաշրջանում էսկալացիայի պատճառով․ FT

Մերձավոր Արևելքի նավահանգիստները դադարեցնում են աշխատանքը տարածաշրջանում էսկալացիայի պատճառով, հայտնել է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով Lloyd’s List Intelligence վերլուծական ընկերությանը

Մերձավոր Արևելքի նավահանգիստները դադարեցնում են աշխատանքը տարածաշրջանում էսկալացիայի պատճառով․ FT


ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․/ԱՌԿԱ/․ Մերձավոր Արևելքի խոշոր նավահանգիստները սկսել են դադարեցնել իրենց աշխատանքը տարածաշրջանում հակամարտության սրման ֆոնին: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին հայտնել է բրիտանական Financial Times (FT) թերթը՝ հղում անելով Lloyd’s List Intelligence վերլուծական ընկերությանը:


Ըստ այդ տեղեկատվության՝ Բահրեյնի բոլոր նավահանգիստները ժամանակավորապես փակվել են։ Բացի այդ, աշխատանքը դադարեցրել է Օմանի Արաբական ծովի ափին գտնվող Դուքմ նավահանգիստը։


Կիրակի առավոտյան այն ենթարկվել է երկու անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Աշխարհի առաջատար նավահանգստային օպերատոր DP World-ը նույնպես հայտարարել է, որ դադարեցրել է գործողությունները Դուբայի Ջեբել Ալի նավահանգստում։


Շաբաթ երեկոյան դրա կառամատույցներից մեկում հրդեհ է բռնկվել՝ ՀՕՊ համակարգերի աշխատանքից հետո ընկած ԱԹՍ-ի բեկորների պատճառով։


Միևնույն ժամանակ, Lloyd’s List Intelligence-ը նշել է, որ Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Կատարի և Հորդանանի նավահանգիստները մնում են բաց։


 


 

Leave a Comment