Իրանը դատապարտել է Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը:
«Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը խստորեն դատապարտել է սիոնիստական ռեժիմի կողմից հարավային Լիբանանում և հարավային Բեյրութի տարածքում իրականացված դաժան օդային հարվածները, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, այդ թվում՝ երկու երեխա», – ասվում է հայտարարության մեջ։