Սյունիքի մարզպետարան, Իրան-Հայաստան սահմանային անցուդարձ

Auroranews.am-ը, պայմանավորված տարածաշրջանում տիրող իրավիճակով՝ Իրան-Իսրայել-ԱՄՆ խորացող Էսկալացիայով,  կապ է հաստատել Սյունիքի մարզպետարանի հետ, հասկանալու համար՝ Իրանից Հայաստան մարդկանց հոսք կա թե ոչ, և եթե այո, ապա ինչ միջոցներ են ձեռնարկվել: 

Սյունքի մարզպետարանի աշխատակազմից Auroranews.am-ին հայտնեցին․

«Այս պահի դրությամբ դեպի Սյունիք որևէ հոսք, որևէ շարժ չկա: Սահմանին սովորական անցուդարձ է, ինչպես որ միշտ եղել է, արտառոց որևէ բան չկա»,– հայտնեցին Սյունքի մարզպետարանի աշխատակազմից։

Leave a Comment