Թրամփը հայտնել է՝ որքան կտևի Իրանի հետ պատերազմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ հնարավոր գործողությունը կարող է տևել առավելագույնը չորս շաբաթ։ Այդ մասին նա ասել է Daily Mail պարբերականին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ քննարկվել է մոտ չորսշաբաթյա գործընթաց, և հաշվի առնելով Իրանի տարածքն ու ներուժը՝ գործողությունը կարող է ավարտվել չորս շաբաթում կամ ավելի կարճ ժամկետում։

Պարբերականի փոխանցմամբ՝ Սպիտակ տան ղեկավարը շարունակում է բաց մնալ բանակցությունների համար։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ նման խոսակցությունները պետք է կայանային ավելի վաղ։

Թրամփը նաև չի բացառել հարվածների ժամանակավոր դադարեցումը, եթե Թեհրանը, իր ձևակերպմամբ, «բավարարի» Միացյալ Նահանգներին։

Leave a Comment