Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում. կա զոհ և 3 տուժած

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին․ շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում. կա զոհ և 3 տուժած


ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնում։


Մարտի 2-ին, ժամը 06։59-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Մաստարա-Թալին ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ երեք տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին․ շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը։


Leave a Comment