2 մարտի 2026 – 11:33 AMT
PanARMENIAN.Net – Մարտի 2-ին Հայաստան նախատեսված 8 չվերթ է չեղարկվել ԱՄԷ-ից, Իրանից և Իսրայելից։
Մասնավորապես, չի կայանա դեպի Երևան 3 չվերթ Դուբայից (FlyDubai և Emirates), 2 չվերթ՝ Շարժայից (AirArabia) և 1-ական չվերթեր Աբու Դաբիից (AirArabia), Թել Ավիվից (FlyOne) և Թեհրանից (Qashm air), հայտնում է Aysor.am-ը:
Հայաստանից նույն ուղղություններով նախատեսված 9 չվերթ է չեղարկվել։
Մասնավորապես, Երևանից չի իրականացվել 3 չվերթ դեպի Դոհա, 2 չվերթ դեպի Դուբայ, 2 չվերթ դեպի Շարժա, 1 չվերթ՝ Աբու Դաբի և 1 չվերթ դեպի Թեհրան։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: