Լիբանանում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով 31 զոհի մասին

Լիբանանում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով 31 զոհի մասին

Առնվազն 31 մարդ է զոհվել, ևս 149-ը՝ վիրավորվել Լիբանանի ուղղությամբ իսրայելական օդուժի հարվածների առաջին ալիքի հետևանքով, ասվում է առողջապահության նախարարության X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարական աշխատանքները շարունակվում են Բեյրութի հարավային ծայրամասում գտնվող Հարեթ Հորեյք և Էլ Ջամուս թաղամասերում, որտեղ հրթիռները հարվածել են երկու բնակելի շենքերի»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհվել է ավելի քան 10 բնակիչ, այդ թվում՝ «Հեզբոլլահ» շարժման խորհրդարանական դաշինքի ղեկավար Մոհամմադ Ռաադը։

Leave a Comment