Կիպրոսում գտնվող բրիտանական ռազմաբազան հարձակման է ենթարկվել

Կիպրոսում գտնվող Ակրոտիրի բրիտանական ռազմաբազան ենթարկվել է «կասկածելի անօդաչու թռչող սարքի» հարձակման։ BBC-ի փոխանցմամբ հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։

Հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով կեսգիշերին։ Զոհեր չկան։ Իշխանությունները հայտարարել են, որ բազայի պաշտպանությունը բարձր մակարդակի վրա է, իրավիճակը վերահսկվում է։

Դեպքից հետո որոշվել է ժամանակավորապես տարհանել ոչ էական անձնակազմին, սակայն մոտակա բնակավայրերի բնակիչների համար վտանգ չի հայտարարվել։

Միջադեպը տեղի է ունեցել տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին․ Իրանը բալիստիկ հրթիռներ և անօդաչու սարքեր է արձակել ԱՄՆ-ի և դաշնակիցների ակտիվների ուղղությամբ, իսկ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ իր բազաները կարող են օգտագործվել պաշտպանական գործողությունների համար։

Leave a Comment