Իսրայելը լիբանանցիներին զգուշացրել է հանրապետության հարավում գտնվող 53 գյուղերի վրա հարվածների մասին

Հարավային Լիբանանի 53 քաղաքների բնակիչները Իսրայելի բանակից նախազգուշացում են ստացել այնտեղ գտնվող շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության օբյեկտներին մոտալուտ հարվածի մասին։

X-ում արաբերենով տարածված տեսաուղերձում զինվորական խոսնակը պահանջել է, որ լիբանանցիները լքեն վտանգավոր գոտում գտնվող իրենց տները։

«Դուք պետք է անհապաղ լքեք առնվազն մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող քաղաքներն ու գյուղերը: Շուտով կիրականացվի «Հեզբոլլահ»-ին պատկանող ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment