
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը պարգևատրել է Երևանում ընթացող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին:
Շարժվող թիրախ-նորմալ վազք մրցաձևի կանանց եզրափակչում հաղթողի կոչմանն արժանացել է Լիլիթ Մկրտչյանը, փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է Գոհար Հարությունյանը: Նույն մրցաձևի թիմային պայքարում Հայաստանի ներկայացուցիչներն արժանացել են արծաթե մեդալին: Թիմում ընդգրկված են Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը և Արուսյակ Գրիգորյանը:
Շարժվող թիրախ-նորմալ վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում ոսկե և արծաթե մեդալներին դարձյալ արժանացել են Հայաստանի ներկայացուցիչները: Հաղթող է դարձել Լիլիթ Մկրտչյանը, իսկ արծաթե մեդալակիր է դարձել Անահիտ Սարգսյանը: