Իրանը, ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների, հարձակվել է Իրաքում և Հորդանանում գտնվող ռազմական օբյեկտների վրա, որտեղ տեղակայված են Բունդեսվերի զորքերը, հաղորդում է գերմանական Spiegel ամսագիրը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Իրանը նաև հարվածել է Բունդեսվերի զինվորներին տեղակայող ռազմաբազաներին», – գրում է հրատարակությունը։
Ըստ հրապարակման՝ շաբաթ առավոտից մի քանի հրթիռ և անօդաչու թռչող սարք է արձակվել Հյուսիսային Իրաքում գտնվող Էրբիլ օդանավակայանի մոտ գտնվող բազմազգ բազայի և Հորդանանի արևելքում գտնվող Ալ-Ազրաք դաշտային ճամբարի վրա։ Վերջին արձակումները գրանցվել են կիրակի առավոտյան։
Spiegel-ի կողմից մեջբերված ռազմական աղբյուրների համաձայն՝ բոլոր թիրախները խափանվել են ՀՕՊ համակարգերի կողմից։ Մեկ ամերիկացի զինծառայող թեթև վնասվածքներ է ստացել ընկնող բեկորներից։ Գերմանացի զինվորների շրջանում զոհեր չկան։
Spiegel-ը նախկինում հաղորդել էր, որ Գերմանիան կրճատել է իր ռազմական ներկայությունը Իրաքում՝ հասցնելով այն «բացարձակ նվազագույնի»՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր սրման վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։
Այնուամենայնիվ, նշվում է, որ այս պահին գերմանական բանակը ներկայություն է պահպանում Հորդանանի արևելքում գտնվող փոքր ռազմաօդային բազայում, ինչպես նաև ստորաբաժանումներ ունի ամերիկյան Ալ Ուդեյդ բազայում։